Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ամենայն Հայոց Հայրապետի արմատական դիրքորոշումը

Ամենայն Հայոց Հայրապետի արմատական դիրքորոշումը
31.05.2025 | 20:47

Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, արցախցուն հայրենի տուն վերադարձնելու խնդիրներն է Շվեյցարիայում գումարված եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովում բարձրաձայնել Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ն՝ փաստացի հանդես գալով հայոց պետականության, պետության ու ազգի շահերի պաշտպանության դիրքերից, ինչի պատճառով տեղիք է տվել երկրի սատանայապաշտների հակաեկեղեցական կատաղի հիստերիայի նոր սրացմանը։

Իշխող վարչակազմի կողմից, ըստ էության, Հայ առաքելական եկեղեցին բռնագրավելու խնդիր է դրվել։ Սա երկիրը վերջնականապես կազմաքանդելու հուդայական ծրագիր է, արվում է հստակ դիտավորությամբ, որովհետև Եկեղեցին դարձել է իշխանությունների կոկորդում դեմ առած միակ անընկճելի կառույց, որը թե՛ ներսում, թե՛ արտաքին աշխարհի հնարավոր բոլոր հարթակներում փորձում է պահել Երկրի դեմքն ու դիմագիծը, հայոց պետության ու պետականության շահը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4660

Մեկնաբանություններ